Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողովը մեկ երկնքի տակ կհամախմբի հայ և այլազգի գործարարների

«Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողովը մեկ երկնքի տակ կհամախմբի 
հայ և այլազգի գործարարների

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իններորդ տարին անընդմեջ կայացող «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 20-22-ը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում՝ Միջազգային կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ ցուցահանդես-համաժողովը տեղի է ունենում պետական աջակցման բիզնես ռեսուրսների ծրագրի շրջանակում:

«Միջոցառումը նպատակ ունի խթանել օտարերկրյա գործարարների հետ նոր կապերի ստեղծումը, արտահանումն ու ներդրումը, ինչպես նաև հնարավոր հարթակ ստեղծել Հայաստանում գործող դիվանագիտական և տեղական կառույցների՝ մեկ հարկի տակ հանդես գալու համար»,- նշեց Մանուկյանը:

Ցուցահանդեսը տեղի է ունենալու Հյուսիսային պողոտայում, որը մեկնարկելու է ժամը 11:00-ին և շարունակվելու է մինչև ուշ գիշեր:

Ցուցահանդես-համաժողովի ժամանակ տեղի է ունենալու նաև մրցանակաբաշխություն, որը մեծ հնարավորություն է ընձեռում պետական կառույցներին և մասնավոր ընկերություններին՝ փոխըմբռնման ու վստահության համար:

Նրա խոսքով՝ նախագիծն իրականացնելու համար աշխատում են 8 տարբեր գերատեսչություններ՝ ՀՀ առողջապահության, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Պաշտպանության նախարարությունները, Ոստիկանությունը, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը և Երևանի քաղաքապետարանը:

«Այս կառույցները մշակում, մեկ տարվա ընթացքում նախապատրաստում են ծրագիրը, արտերկրից հրավիրում են պետական և մասնավոր գործառույթ իրականացնող կառույցների շահառուների: Եռօրյա այդ ծրագրի շրջանակում մենք կարողանում ենք բավականին մեծ արդյունքներ գրանցել»,- ասաց Միջազգային կապերի աջակցման խորհրդի նախագահը:

Անդրադառնալով ցուցահանդես-համաժողովի ժամանակ ստեղծված կապերին՝ Մանուկյանը նշեց, որ, օրինակ, սննդարդյունաբերական ոլորտում իրականացվում է արտահանում դեպի եվրոպական և մի շարք այլ երկրներ:

Ցուցահանդես-համաժողովին մասնակցելու է 8 երկիր՝ Չինաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան և այլն:

«Այս երկրներից ներկայացված են լինելու այնպիսի ընկերություններ, որոնք հիմնականում հետաքրքրված են սննդարդյունաբերական ոլորտում արտահանումներ իրականացնելու, հանքային և խմելու ջրերի ոլորտում ներդրումներ անելու հարցերում»,- նշեց Մարիամ Մանուկյանը և հավելեց, որ համաժողովի ժամանակ քննարկումներ են լինելու փոքր և միջին բիզնեսի զարգացման և դրանց հաջողությունների վերաբերյալ:  

Մրցանակակիրներն են հանդիսանալու Հայաստանում գործող 20 խոշոր և փոքր ու  միջին ձեռնարկություններ, ինչպես նաև 18 դիվանագիտական և պետական կառույցներ, և արտերկրից այլ խոշոր ընկերություններ:

ՓՄՁ ԶԱԿ բիզնեսի միջազգայնացման փորձագետ Անի Խանդամիրյանը նշեց, որ միջոցառման շրջանակում ներգրավելու են իրենց շահառուներին, ովքեր կներկայացնեն սեփական արտադրանքը և ծառայությունները:

«Շահառուներին կփորձենք ներգրավել նաև գործարարների համագործակցության միջոցառումներին, որպեսզի կարողանան կապեր հաստատել արտերկրյա ընկերությունների հետ»,- ասաց Խանդամիրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]