Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Թուրքիայում գրեթե 90 ռուսաստանցի Է մահացել տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր. ՌԴ-ի դեսպան


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի գրեթե 90 քաղաքացի Է մահացել Թուրքիայում տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր: Ինչպես սեպտեմբերի 11-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը, դա կապված Է հանրապետություն զբոսաշրջիկների հոսքի աճի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայիս տուրիստական սեզոնը, որը դեռ չի ավարտվել, ցավոք, շատ ծանր ստացվեց Թուրքիայի հարավում ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված պատահարների թվով: Այսօրվա դրությամբ գրանցվել Է մահվան ելքով 88 դեպք եւ բժշկական տարհանման մոտավորապես 40 փաստ,-նշել Է դիվանագետը:-Դա բացատրվում Է Ռուսաստանից զբոսաշրջիկների ավելացող հոսքով: Անցյալ տարի Թուրքիա են այցելել մեր շուրջ 6 միլիոն քաղաքացիներ, այս տարի, ինչպես սպասվում Է, նրանք պետք Է ավելի շատ լինեն»:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ