Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փափուկ հմտությունները ժամանակակից աշխատաշուկայում մեծ դեր ունեն. Ավինյան

 Փափուկ հմտությունները ժամանակակից աշխատաշուկայում մեծ դեր ունեն. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 11-ին մասնակցեց Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ու Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից նախաձեռնած «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի ներկայացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորելով մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ ծրագրի հաջող իրականացումը կնպաստի մի շարք մարտահրավերների հաղթահարմանը, որոնք առկա են Հայաստանի աշխատաշուկայում:

Փոխվարչապետն ասաց, որ գրեթե բոլոր պետությունները բախվում են գործազրկության խնդրի հետ, և ավելի ու ավելի դժվար է դառնում այն ավանդական մոտեցումներով կառավարելը, ինչի հիմնական պատճառն աշխարհում արագ տեղի ունեցող փոփոխություններ են: Ուսուցչի, հանրային ծառայողի, ինժեների աշխատանքին ներկայացվող պահանջներն այսօր զգալիորեն տարբերվում են տասը տարի առաջ առկա պահանջներից: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը զուգընթաց առաջանում են նոր մասնագիտություններ, ու վերանում հները: Այսպիսով՝ զբաղվածության դաշտում փոփոխությունները ստիպում են փնտրել նոր ու ստեղծագործ լուծումներ: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը որդեգրել է հենց այս մոտեցումը և լիովին համահունչ է կառավարության «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության նպատակներին, որոնք իրենց առանցքում դնում են աշխատանքի ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակումը: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրում փոխվարչապետը հատկապես կարևորեց արհեստական բանականության միջոցով աշխատաշուկայի միտումների և ապագայի մասնագիտությունների պահանջարկի ուսումնասիրությունը, ինչը կարող է կրթության ոլորտի նոր քաղաքականության մշակման հիմք դառնալ:

Փոխվարչապետը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի բաղադրիչ է փափուկ հմտությունների ձևավորմանը նպաստելը: Նա ընդգծեց, որ փափուկ հմտությունները ժամանակակից աշխատաշուկայում մեծ դեր ունեն, սակայն դրանք լիարժեքորեն չեն ձևավորվում ֆորմալ կրթության գործընթացում: Մինչդեռ չափազանց կարևոր է աշխատաշուկա մուտք գործողին սովորեցնել քննադատելու, ստեղծագործելու, թիմում աշխատելու և այլ փափուկ հմտություններ: Հարցը օրակարգային է նաև կառավարության համար և ընդգրկված է «Աշխատիր Հայաստան» ծրագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]