Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Պեկինն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ կառուցողական փոփոխություններ Է ակնկալում Բոլթոնի հեռանալուց հետո


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները հուսով են, որ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո այդ պաշտոնը կզբաղեցնի այնպիսի մեկը, որը կառուցողական դեր կխաղա երկու երկրների կապերի ամրապնդման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:

«Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ի կառավարության կազմի վերադասավորումներին, մենք սեփական գնահատական չենք տալիս նման իրադարձություններին,-հայտնել Է նա հերթական բրիֆինգում:-Մենք գտնում ենք, որ ով Էլ որ ԱՄՆ-ում զբաղեցնի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, գլխավորն այն Է, որ այդ մարդը դրական դեր խաղա չին-ամերիկյան շփումների զարգացման գործում»,-ասել Է Չունյինը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում գրել Է, որ պաշտոնանկ Է արել Բոլթոնին: Նա նաեւ հայտնել Է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ: Ինչպես տեղեկացրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին, Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա նրա ներկայիս տեղակալ Չառլզ Կապերմանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ