Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկվան ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չունի Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո

Մոսկվան ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չունի Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չի տածում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո: Սեպտեմբերի 11-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեման այն չԷ, թե Վաշինգտոնում ով որտեղ ինչով Է զբաղվում, այլ այն, թե հարաբերությունների նորմալացման հեռանկարների եւ դրանց բարելավման տեակետից այն ինչ արդյունք կարող Է ունենալ»,- նշել Է դիվանագետը: «Ուստի մենք պատրանքներ չունենք, մենք առանձնակի հույսեր չենք տածում տեղի ունեցածի առնչությամբ,- ընդգծել Է Ռյաբկովը:- Մենք այն, ինչը կարող Է փոխվել ամերիկյան արտաքին քաղաքականության ասպարեզում, կոնկրետ դրա ռուսաստանյան սեգմենտում, գնահատելու ենք բացառապես ըստ կոնկրետ գործողությունների»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]