Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերը կանխել են ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերը կանխել են ՀՀ 
պետական սահմանի խախտման 52 փորձ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք (3 անձ) և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 1005 անձ:

Իրականացված հետևողական աշխատանքների և անհրաժեշտ վերահսկողության ուժեղացման արդյունքում 2019 թ․ առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում 59%-ով նվազել են կարգապահական խախտումների և արձանագրված պատահարների ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում խրախուսվել են սահմանապահ զորքերի 230, կարգապահական տույժի են ենթարկվել 37 զինծառայողներ:

2019 թ. առաջին կիսամյակում սահմանապահ զորքերում իրականացվել է ակտիվ կադրային աշխատանք, ինչի արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սահմանապահ զորքերում զինվորական ծառայության անցած քաղաքացիների թիվն աճել է 35%-ով, իսկ նախորդ ամբողջ տարվա համեմատ՝ 5%-ով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]