Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը երկարաձգել Է «ընտրություններին օտարերկրյա միջամտության» համար սահմանված պատժամիջոցները

Թրամփը երկարաձգել Է «ընտրություններին օտարերկրյա միջամտության» համար սահմանված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել Է, որ ընտրություններին օտարերկրյա միջամտության կամ դրանց նակատմամբ հասարակական վստահության խախտման սպառնալիքի պատճառով երկրում սահմանված արտակարգ դրությունը կգործի նաեւ 2019 թվականի սեպտեմբերի 12-ից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեեւ չեն եղել այն բանի ոչ մի կարգի ապացույցներ, որ օտարերկրյա տերությունը փոխել Է արդյունքները կամ ձայների հաշվումը Միացյալ Նահանգներում կայացած ցանկացած ընտրություններում, օտարերկրյա տերությունները պատմականորեն ձգտել են օգտագործել Ամերիկայի ազատ եւ բաց քաղաքական համակարգը»,- ասված Է նախագահի՝ Կոնգրեսին հղած հաղորդագրության մեջ, որը հրապարակել Է Սպիտակ տունը: Նշվում Է, որ թվային տեխնոլոգիաների տարածման պատճառով օտարերկրյա միջամտության մասշտաբն ու ինտենսիվությունն աճել են:

Միջամտության համար պատժամիջոցների մասին կատարողական հրամանագիրն ստորագրվել Է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ամենամյա երկարաձգման հնարավորությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am