Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին հավակնում Է 10 մարդ. CNN

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին հավակնում Է 10 մարդ. CNN

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 10 մարդ Է հավակնում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո: Սեպտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Դոնալդ Թրամփի վարչակազմում օգնականի հավակնորդների թվում հեռուստաընկերությունն առաջին հերթին նշում Է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքին:

Նա ինքն Էլ, CNN-ի աղբյուրների տվյալներով՝ շահագրգռված Է այդ պաշտոնում ծառայության հարցում եւ լուրջ հեղինակություն Է վայելում Սպիտակ տանը: Նրան մրցակցություն կարող Է կազմել ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռիքի Ուոդելը, որն ավելի վաղ մեկ տարի աշխատել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Հերբերտ Մակմասթերի տեղակալ: Հիմնական հավակնորդների եռյակում CNN-ը ներառում Է նաեւ ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին, որի թեկնածությունն ավելի վաղ Սպիտակ տանը քննարկվել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Միացյալ Նահանգների ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին նաեւ հավակնում են ազգային անվտանգության գծով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենիի խորհրդական Ռոբ Բլերը, Գերմանայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը, Նիդեռլանդներում ԱՄՆ-ի դեսպան Փիթ Հուքստրան, ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդական Քիթ Քելոգը, ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը, պաշտոնաթող գեներալ Ջեք Քինը, ինչպես նաեւ Բոլթոնին օրոք ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Ֆրեդ Ֆլիտցը: Թրամփը սեպտեմբերի 10-ին իր Twitter-ում հայտարարել Է, որ պաշտոնաթող Է արել ազգային անվտանգության հարցերով օգնականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]