Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հնարավոր ռիսկերը չեզոքացնելու բազմաթիվ առաջարկներ են արվել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հնարավոր ռիսկերը չեզոքացնելու 
բազմաթիվ առաջարկներ են արվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար ընդունելի է ընտրական օրենսգրքում եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ընտրված ձեւաչափը, այն է՝ ըստ առաջնահերթության, հատվածաբար եւ հերթականությամբ։ Խմբակցությունը հանդես է եկել բազմաթիվ առաջարկներով, ինչպես օրինակ՝ համամասնական ընտրական համակարգ, զինվորների քվեարկության գաղտնիությունն ապահովող մեխանիզմների ներդրում, որպեսզի հրամանատարները 50 մ-ից ավելի չկարողանան մոտենալ ընտրամասին։ Վերահսկողության հետ կապված առաջնահերթ են համարում բոլոր ընտրամասերում տեսախցիկների առկայությունը եւ այլն։ «Հնարավոր ռիսկերը չեզոքացնելու բազմաթիվ առաջարկներ ենք արել եւ բոլորը պետք է քննարկենք»,- ասաց նա։ Բագրատյանի խոսքով, արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է նախագծերն ուղարկել բոլոր արտախորհրդարանական ուժերին՝ ակնկալելով նրանց առաջարկությունները»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]