Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թրամփը կարգադրել Է խոնարհել դրոշները ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի

Թրամփը կարգադրել Է խոնարհել դրոշները ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել Է խոնարհել պետական բոլոր հիմնարկությունների դրոշները ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի: Համապատասխան որոշումը լույս սեպտեմբերի 11-ի գիշերը հրապարակված Է Սպիտակ տան պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես՝ Դոնալդ Թրամփս, Միացյալ Նահանգների նախագահը, 2019 թվականի սեպտեմբերի 11-ը հռչակում եմ Հայրենասերի օր,- ասված Է տեքստում:- Ես կոչ եմ անում ԱՄՆ-ի բոլոր դեպարտամենտներին, գերատեսչություններին եւ պետական հիմնարկներին՝ Հայրենասիրության օրը խոնարհել Միացյալ Նահանգների դրոշը ի նշան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին զոհվածների հիշատակի»:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մահապարտ զինյալներն ԱՄՆ-ում առեւանգեցին մարդատար ինքնաթիռները եւ դրանցով մխրճվեցին Նյու Յորքում Համաշխարհային առեւտրային կենտրոնի երկու աշտարակների եւ Պենտագոնի շենքի (Վիրջինիայի նահանգի Առլինգտոնի օկրուգ) շենքի մեջ: Աշխարհում այդ խոշորագույն ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվեց մոտավորապես երեք հազար մարդ, վիրավորվեց ավելի քան վեց հազար հոգի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]