Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արման Փաշիկյանը պարտությամբ մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունում

Արման Փաշիկյանը պարտությամբ մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը պարտություն կրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշիկյանի առաջին մրցակիցը Ֆիրուզա Ալիռեզան է, ով մեկնարկային պարտիայում մրցում էր սպիտակ խաղաքարերով: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սերգեյ Մովսեսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի:

Արոնյանը և Հովհաննիսյանը դեռևս շարունակում են պարտիաները:

Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

Աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]