1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բլերը կոչ Է արել նոր հանրաքվե անցկացնել Brexit-ի շուրջ ճգնաժամից դուրս գալու համար

Բլերը կոչ Է արել նոր հանրաքվե անցկացնել Brexit-ի շուրջ ճգնաժամից դուրս գալու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ կրկնական հանրաքվեն, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկարողանան լուծել Brexit-ի շուրջ ստեղծված ճգնաժամը: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերը:
«Սկզբունքորեն ճիշտ չԷ խորհրդարանական ընտրությունները կապել Brexit-ի մասնավոր հարցի հետ: Եթե Բրիտանիան ընտրություններ անցկացնի Brexit-ի շրջանում, ապա կխառնվեն թեմաներն ու հարցերը, որոնք հարկավոր Է տարանջատել»,-ասել Է Բլերը:
Նրա խոսքով՝ Brexit-ի շուրջ վեճը լուծելու համար «անհրաժեշտ Է հանրաքվե… ընտրություններն անցկացվում են ավելի ընդգրկուն հարցերի լուծման համար»:
Նախօրյակին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները վերջին օրերին երկրորդ անգամ քվեարկել են երկրում վաղաժամկետ ընտրությունների անցկացման դեմ: Վաղաժամկետ ընտրությունների օգտին հանդես են եկել ներկա պատգամավորներից 293-ը, դեմ՝ 46-ը: Սակայն 650-տեղանոց խորհրդարանի շատ պատգամավորներ որոշել են չքվեարկել ո՛չ կողմ, ո՛չ դեմ: Որպեսզի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը հավանության արժանանար, այն պետք Է պաշտպանեին Համայնքների պալատի անդամների առնվազն երկու երրորդը՝ առնվազն 298 պատգամավոր, սակայն այդ արդյունքին հասնել չի հաջողվել:
Անցյալ շաբաթ խորհրդարանը նույնպես մերժել Էր կառավարության համանման առաջարկությունը:
Ջոնսոնն առաջարկում Էր ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին՝ մինչեւ հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկրի դուրս գալու նախատեսված վերջին ժամկետը:
Ընտրությունների շուրջը քվեակությունից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դադարեցրել Է աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը: Վաղաժամկետ ընտրությունների հարցի շուրջը պատգամավորները կրկին քվեարկել կարող են սոսկ վերադառնալուց հետո, հետեւաբար այժմ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ ընտրություններ կարելի կլինի անցկացնել նոյեմբերի վերջից ոչ շուտ, այսինքն՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ենթադրյալ ժամկետից՝ հոկտեմբերի 31-ից, հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]