Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արման Բաբաջանյանը պատրաստվում է շարունակել գործունեությունը որպես անկախ պատգամավոր

Արման Բաբաջանյանը պատրաստվում է շարունակել գործունեությունը որպես անկախ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելուց հետո պատրաստվում է իր գործունեությունը ծավալել՝ որպես անկախ պատգամավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 10-ին խորհրդարանում տեղի ունեցած նիստի ընթացքում ասաց Բաբաջանյանը:

«Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանը կարիք ունի միանգամայն նոր քաղաքական համակարգի, մտքի ու նոր քաղաքականության: Ցավոք, ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսնում հատկապես խորհրդարանական ուժերում: Մենք ունենք խորհրդարան, որը համարժեք չէ պետության ու հասարակության առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին: Ես հետայսու արդեն անկախ պատգամավորի կարգավիճակով անելու եմ առավելագույնը՝ անհրաժեշտ ուժերին ու անհատներին համախմբելու, ու նրանց ներուժը Հայաստանի պետականությանն ու հայ ժողովրդին ծառայեցնելու համար»,- ասաց Բաբաջանյանը:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ ցանկանում է լքել խմբակցությունը, սակայն պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշում դեռ չի կայացրել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ պատգամավորից մանդատի վերադարձ է ակնկալում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]