Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Հայրապետյանը Եվրո-2020-ի որակավորման փուլի ամենաշատ սեյվ կատարած դարպասապահներից է

Արամ Հայրապետյանը Եվրո-2020-ի որակավորման փուլի ամենաշատ սեյվ կատարած դարպասապահներից է

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի ընտրական փուլի լավագույն ֆուտբոլիստների, որոնց թվում կա նաև Հայաստանի հավաքականի դարպասապահի անունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտու»-ի դարպասապահ Արամ Հայրապետյանը կատարած սեյվերի քանակով կիսում է առաջին տեղը Մալթայի ու Սան Մարինոյի դարպասապահների հետ՝ կատարած 32 սեյվով: Դարպասապահն ամեն խաղում կատարում է միջինը 5,3 սեյվ:

6-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը շարունակում է մնալ Իտալիան 100 տոկոս արդյունքով՝ 6 խաղ, 6 հաղթանակ, 18 միավոր: Երկրորդը 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ Հայաստանի ընտրանին ունի 9 միավոր: 4-րդ տեղում 7 միավորով Բոսնիա և Հերցեգովինան է: 5 միավոր ունի Հունաստանը և մեկ՝ Լիխտենշտեյնը: Խմբային փուլի 7-րդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին Բոսնիա և Հերցեգովինան կխաղա Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնը՝ Հայաստանի, իսկ Իտալիան՝ Հունաստանի դեմ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]