Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անելու եմ առավելագույնը, որպեսզի օգնեմ «Ռոմա»-ին հասնել իր նպատակներին. Հենրիխ Մխիթարյան

Անելու եմ առավելագույնը,  որպեսզի օգնեմ «Ռոմա»-ին հասնել իր նպատակներին. 
Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին ասուլիսն է տվել որպես «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանն ընդգծել է, որ իր համար բարդ ժամանակներ են եղել՝ մինչև «Ռոմա» տեղափոխվելը:

«Ես ուրախ եմ այստեղ լինելու համար, ինձ համար մինչև այստեղ գալը բարդ ժամանակներ էին: Ես գիտեմ, թե ուր եմ եկել և ինչպիսի թիմում եմ խաղալու, գիտեմ, թե ինչ նպատակներ ունի այս ակումբը: Եվ, իհարկե, ես կանեմ առավելագույնը, որպեսզի օգնեմ թիմին հասնել իր նպատակներին: Թիմակիցներիս հետ հանդիպել եմ, հանդերձարանում շատ լավ մթնոլորտ է»,- ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով խաղային դիրքի վերաբերյալ հարցին՝ Մխիթարյանն ընդգծել է, որ նախընտրում է ենթահարձակվողի դիրքը, սակայն  կարող է խաղալ նաև եզրերից, ընդ որում՝ կապ չունի աջ եզրում, թե ձախ: Նա հույս է հայտնել, որ կկարողանա իր որակներն օգտագործել թիմին օգտակար լինելու համար:  

Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում հանդիպել է իր ներկա թիմակիցներին: «Իտալիայի հետ խաղից հետո առաջին անգամ հանդիպեցի Ալեսանդրո Ֆլորենցիի հետ, զրուցեցինք խաղի, «Ռոմայի» մասին: Այնուհետև մի քանի օր անց խաղի ու ակումբի գործերի մասին զրուցեցինք Ջեկոյի հետ, անգամ այսօր մարզմանը, քննարկեցինք խաղը, դրվագները: Բայց հավաքականն արդեն անցյալում է, հիմա պետք է կենտրոնանանք ակումբի խաղերի վրա»,- նշել է նա:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն այն կարծիքին չէ, որ, «Ռոմա» տեղափոխվելով, հետքայլ է կատարել:   Նա նշել է, որ «Ռոմա»-ն մեծ ակումբ է, ունի մեծ պատմություն:  Մխիթարյանը հույս է հայտնել, որ կհարմարվի «Ռոմա»-ի խաղին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]