Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

«Լոռի»-ի ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Լոռի» ՖԱ-ն կատարել էր կարեւոր ձեռքբերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի» ՖԱ-ն 1+1 ֆորմատով պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Մուսա Դիակիտեի հետ։ Մալիի Մ20 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը 2018/19 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրիի «Շիրակում», այնուհետեւ տեղափոխվել Ռումինիայի Լիգա 1-ը ներկայացնող «Բոտոսանի»։

Դիակիտեն արդեն ժամանել է Վանաձոր եւ մարզվում է թիմի հետ։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ