1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքապետը վստահեցնում է, որ Երևանում աղբահանության հարցը առաջիկա ամսում կտրուկ կբարելավվի

Քաղաքապետը վստահեցնում է, որ Երևանում աղբահանության հարցը առաջիկա ամսում 
կտրուկ կբարելավվի

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում աղբահանության հարցը լուծված է շնորհիվ ստեղծված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Աղբահանության խնդիրն արդեն լուծված է և առաջիկա ամսում կտրուկ կլավանա: Աղբը դեռ ամբողջությամբ հավաքված չէ, որովհետեւ այս պահին քաղաքում կան «Սանիթեք»-ի մեղքով կուտակված աղբակույտեր: Ստեղծվել է համայնքային հիմնարկը, որը արագ տեմպերով կլրացնի այդ բացը, և մենք կմտնենք բնականոն կյանք»,- նշեց Մարությանը:

Նրա խոսքով՝ «Սանիթեքը» պայմանագիրը ստորագրելուց 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել, իսկ Երևանի քաղաքապետարանն ընդամենը 5 մեքենա ձեռք բերելուց հետո է սկսել աշխատել:

Երևանի քաղաքապետարանը սկզբում ձեռք է բերել 5 աղբահավաք մեքենա, այնուհետև՝ ևս 5, և այդ ընթացքում աշխատանքները չեն դադարեցվել: 10 մեքենա ձեռք բերելուց հետո «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համալրվել է 8 մեքենայով, ինչից հետո օրեր առաջ բերվել է ևս 8 մեքենա:

«Ես թույլ չեմ տա, որ Երևան քաղաքն առնչվի այսպիսի խնդրի հետ, ինչի համար այժմ աշխատանքներ են տարվում հատուկ համակարգ կառուցելու ուղղությամբ։ Երևանում աղբահանության հարցը առաջիկա ամսում կտրուկ կբարելավվի»,-ասաց Մարությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]