Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ռոմա»-ի հետ


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ռոմա»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «գայլերին» միանալուց հետո հայ կիսապաշտպանն առաջին անգամ է թիմի հետ մարզվում: Քիչ ավելի ուշ կկայանա պաշտոնական ասուլիսը որպես մայրաքաղաքային ակումբի ֆուտբոլիստ:

Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ