Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկ Մարությանն անդրադարձել է իր հրաժարական տալու վերաբերյալ շրջանառվող լուրերին

Հայկ Մարությանն անդրադարձել է իր հրաժարական տալու վերաբերյալ շրջանառվող 
լուրերին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ իր պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ համացանցում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարությանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման 1 տարին: Այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Անդրադառնալով նաև աղբահանության վերաբերյալ հնչող մեղադրանքներին՝ Մարությանը նշեց, որ այն արդեն լուծված է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]