Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Paramount-ը կնկարահանի «Առանց դեմքի» ֆիլմի ռեմեյքը. Deadline

Paramount-ը կնկարահանի «Առանց դեմքի» ֆիլմի ռեմեյքը. Deadline

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Paramount Pictures ստուդիան ձեռնամուխ ղ եղել Ջոն Վուի «Առանց դեմքի» մարտաֆիլմի ռեմեյքի ստեղծման աշխատանքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Deadline պորտալը:

Ինչպես հայտնի Է դարձել հրատարակությանը, սցենարը կգրի Օրեն Ուզիլը («Մաչո եւ բոթան 2», «Քլովերֆիլդի պարադոքսը»): Որպես կինոնկարի համապրոդյուսեր հանդես կգա Նիլ Մորիցը, որն աշխատել Է «Ֆորսաժի» ֆրանշիզայի, «Փախուստ» սերիալի եւ բազմաթիվ այլ նախագծերի վրա: Նաեւ գործադիր պրոդյուսեր Է նշանակվել Դեւիդ Փերմութը, որն օրիգինալ ֆիլմը պրոդյուսավորել Է 1997 թվականին: Դեռեւս չի հաղորդվում, թե ովքեր կարող են լինել ռեմեյքի գլխավոր դերակատարները:

Ջոն Վուի կինոնկարում ներկայացվում Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Շոն Արչերի (Ջոն Տրավոլտա) եւ հանցագործ Քասթոր Թրոյի (Նիկոլաս Քեյջ) դիմակայության պատմությունը: Արչերը համաձայնում Է վիրահատության, ինչի արդյունքում ստանում Է Թրոյի դեմքը, որը գտնվում Է կոմայի մեջ: Սակայն հետո Թրոյն գիտակցության Է գալիս եւ, ստանալով Արչերի դեմքը, անհետանում Է: Կինոնկարը վարձույթում հավաքել Է 245 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]