1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը վերածել են հյուրանոցային համարի

Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը վերածել են հյուրանոցային համարի

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոբի Ռիս Դեւիսը 45 հազար ֆունտ ստեռլինգ Է ծախսել Airbus A319 գնելու եւ այն որպես հյուրանոցային համար վերասարքավորելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Շահագործումից դուրս բերված ինքնաթիռը նոր կյանք Է ստացել: Այժմ օրական 220 դոլարով այնտեղ կարող են գիշերել բոլոր ցանկացողները: Արտասովոր շքասենյակները գտնվում են Հարավային Ուելսում:

Հանրանավի ներսում կա չորս մահճակալ, ջրացնցուղ եւ խոհանոց:

Ինքնաթիռն այնքան մեծ Էր, որ այն տեղափոխելու համար ստիպված են եղել բաժանել երկու մասի: Կոնստրուկցիան կրկին հավաքելու համար Թոբին օգտագործել Է շինարարական ամբարձիչ:

Արդեն աերոբուս Է այցելել տասներկու ընտանիք, եւ բոլորն Էլ գոհ են մնացել արտասովոր փորձից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]