Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեհաստանում ապրող ձին ամենափոքրն Է ճանաչվել աշխարհում

Լեհաստանում ապրող ձին ամենափոքրն Է ճանաչվել աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ապրող Բոմբել անունով ձին ամենափոքրն Է ճանաչվել աշխարհում. գետնից նրա բարձրությունը ընդամենը 56,7 սանտիմետր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV-ն:

Ֆերմերներ Պատրիկ եւ Կատարժինա Զելինսկիները երկուամսական Բոմբելին ձեռք են բերել 2014 թվականին: Նա սովորական չափսի Էր, բայց ինչ-որ պահի դադարել Է աճել: Բոմբելը ապալուզա ցեղատեսակի ձի Է, որն ամերիկյան հնդկացիները բուծել են մայրցամաք ժամանող եվրոպացիների ձիերի ընտրասերման ճանապարհով: Սովորաբար այս կենդանիներն աճում են մինչեւ 160 սանտիմետր:

Բոմբելն ապրում Է Լոձ քաղաքից ոչ հեռու գտնվող ֆերմայում եւ ամեն ամիս այցելում Է մանկական հիվանդանոց, որտեղ ժամանակ Է անցկացնում հիվանդների հետ: Բոմբելի տերերը ասում են, որ նա փոքր ձի Է՝ մեծ սրտով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]