Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դեղերի զուգահեռ ներմուծման համակարգի կիրառման օրենսդրական խոչընդոտները կվերացվեն

Դեղերի զուգահեռ ներմուծման համակարգի կիրառման օրենսդրական խոչընդոտները 
կվերացվեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառողները հաճախ դժգոհություններ են հայտնում, որ Հայաստանում դեղերի գները մյուս երկրների համեմատ բարձր են:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տնտեսվարողների մոտ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղերի բարձր գները պայմանավորված են ներմուծման բարձր գներով, քանի որ  հաճախ արտադրողները տարբեր երկրներին նույն արտադրանքը տրամադրում են տարբեր գներով:

Խնդրի լուծում կարող է լինել զուգահեռ ներմուծման համակարգը, որը ներկայումս լիաժեք չի գործում: Արդյունքում՝ մուտքի խոչընդոտներ են ստեղծվում ինչպես ԵԱՏՄ տարածքից (մասնավորապես` Ռուսաստանից), այնպես էլ երրորդ երկրներից էժան ճանապարհով դեղերի ներմուծման համար:  

Պատճառն այն է, որ ՀՀ-ում զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ներմուծվող և գրանցված դեղերի միմյանց 100%-ով համապատասխանելը:

Մինչդեռ միջազգային պրակտիկայում դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրվում է նաև այն դեպքում, երբ գրանցված և ներմուծվող դեղերի միջև առկա տարբերությունները չեն ազդում դրանց անվտանգության և արդյունավետության վրա:

Արդյունքում՝ Հանձնաժողովի կողմից մշակվել և առաջարկվել է իրականացնել մի շարք փոփոխություններ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կբացառվեն զուգահեռ ներմուծվող դեղերի վրա դրված այն սահմանափակումները, որոնք չեն ազդում դրանց անվտանգության և արդյունավետության վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]