Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հալեպի իշխանությունները վերականգնում են Սուք Էլ Խալ խոշոր շուկան քաղաքի կենտրոնում

Հալեպի իշխանությունները վերականգնում են Սուք Էլ Խալ խոշոր շուկան քաղաքի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի իշխանությունները քայլ առ քայլ վերականգում են քաղաքի ենթակառուցվածքը, որը խիստ տուժել Է Սիրիայի «հյուսիսային մայրաքաղաքի» ազատագրման մարտերի ընթացքում: Այն օբյեկտների ցուցակում, որոնք պետք Է շահագործման հանձնվեն մոտ ժամանակներս, նշված Է Սուք Էլ Խալ մեծ շուկան քաղաքի կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատերազմի ժամանակ Սուք Էլ Խալը շատ Է տուժել, զինյալներն այստեղ հենակետ ունեին… Մենք ամենակարճ ժամկետում պետք Է զրոյից վերականգենք բոլոր հաղորդակցուղիները, այնուհետեւ կվերականգնեք հենց առեւտրական տաղավարները»,- լրագրողներին հայտնել Է վերականգնողական աշխատանքներ կատարող ընկերության գլխավոր ինժեներ Ահմեդ ալ Լյուսին:

Նրա խոսքով՝ ի լրումն Սուք Էլ Խալում բանջարեղենի շուկայի վերականգնված համալիրի, կհայտնվի նոր առեւտրական կենտրոնի շենքը:

«Ես ուրախ եմ, որ աշխատում եմ հենց այտեղ, թեեւ այս շոգին ցանկացած աշխատանք շինարարությունում ուժասպառ Է անում: Բայց մենք գիտենք, որ այս շուկան շատ կարեւոր Է բոլորի համար՝ թե՛ քաղաքացիների եւ թե՛ նրանց համար, ովքեր ապրում են արվարձաններում: Շատ լավ կլինի, երբ Սուք Էլ Խալը վերսկսի աշխատանքը»,- պատմել Է բանվորներից մեկը՝ Սամիր Աբու Խարաջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]