Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երկարատև դադարից հետո Արա Գևորգյանը համերգային ծրագրով ներկայացավ հայրենիքում  

Երկարատև դադարից հետո Արա Գևորգյանը համերգային ծրագրով ներկայացավ 
հայրենիքում

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երաժիշտ ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, որը մի քանի տարի մենահամերգով չէր ներկայացել Հայաստանում, սեպտեմբերի 7-ին մեծ տոն պարգևեց իր արվեստի երկրպագուներին` հանդես գալով «Դու պիտի ճախրես» խորագրով համերգային ծրագրով, որը կայացավ Երևանի Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգի ամբողջ հասույթը կտրամադրվի
քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Այդ նպատակով նախաձեռնության հեղինակները համագործակցում են «City of smile» հիմնադրամի հետ, որի առաքելությունն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների, երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։

 «Այս տարի նախաձեռնեցինք երկար սպասված այս համերգը, որպեսզի կարողանանք  օգտակար լինել այն երեխաներին, որոնք աջակցության կարիք ունեն»,-լրագրողների հետ զրույցում նշել էր Գևորգյանը:

 Միջոցառմանն Արա Գևորգյանի հետ հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Պարի պետական անսամբլը, Էլեն Գրիգորյանի պարային թատրոն-ստուդիան, «Վահագն» դհոլահարների անսամբլը և այլք: Երեկոյի հատուկ հյուրն էր դարբուկահար Ռոնի Բարակը:

 Մոտ երկու ժամ տևած համերգին հնչեցին հեղինակի հայտնի, ինչպես նաև նոր ստեղծագործությունները: Տպավորիչ էր հատկապես «Մեր Շառլ» երգը, որը կոմպոզիտորը գրել էր Ազնավուրի մահվանից հետո: Համերգին ներկա էր Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Համերգի հուզիչ հատվածը «Դու պիտի ճախրես» երգի կատարումն էր, որի ժամանակ տեսաէկրաններին էին քաղցկեղով հիվանդ երեխաներին պատկերող կադրեր, իսկ կատարման ավարտին ներկաները տերունական աղոթքով իրենց օգնությունն ու աջակցությունն ուղղեցին երեխաներին:

Համերգը նախաձեռնել էր «Փրայմ փրոդաքշն» կազմակերպությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]