Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել Է Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկումը

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել Է Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հաստատել են Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկման փաստը: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնել Է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստուգման ընթացքում պարզել են, որ անցած կիրակի օրվա դրությամբ Իրանը Նաթանզի միջուկային օբյեկտում «տեղակայել կամ տեղակայում Էր» IR-4 տեսակի 22 ցենտրիֆուգ, IR-5 տեսակի մեկ ցենտրիֆուգ, IR-6 տեսակի 30 ցենտրիֆուգ եւ IR-6s տեսակի երեք ցենտրիֆուգ, նշվում Է կազմակերպության հայտարարության մեջ: ՄԱԳԱՏԷ-ն նաեւ հայտնում Է, թե Իրանն իրեն ծանուցել Է, որ մտադիր Է տեղակայել կասկադ, որը բաղկացած կլինի IR-4 եւ IR-2m տեսակի 164 ցենտրիֆուգներից:

AFP-ն նշում Է, որ նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկումը թույլ կտա Իրանին՝ հարստացված ուրանի պաշարներն ավելացնել մինչեւ այն մակարդակ, որը գերազանցում Է աշխարհի տերությունների հետ միջուկային համաձայնագրով` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) թույլատրված մակարդակը, որը կնքվել Է 2015 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]