Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում է ստացել

Արցախի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում  է ստացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թ.-ի սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 18 հաղորդում  է ստացվել: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից, Ստեփանակերտից և Հադրութի շրջանից ստացվել են 2-ական, Ասկերանի և Շուշիի շրջաններից՝ 1-ական, Մարտունու շրջանից՝ 4, Մարտակերտի շրջանից՝ 3, Քաշաթաղի շրջանից՝ 5 հաղորդումներ:

Շահումյանի շրջանից հաղորդումներ չեն ստացվել: Բոլոր հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, և տարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]