Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դամասկոսը դատապարտել է թուրք-ամերիկյան ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված պարեկությունը

Դամասկոսը դատապարտել է թուրք-ամերիկյան ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում 
իրականացված պարեկությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունները դատապարտել են Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիսում համատեղ իրականացված պարեկությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Եվրանյուզ»-ը:

Դամասկոսի կառավարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Սիրիայի հյուսիսարևելյան սահմանին իրականացված թուրք-ամերիկյան համատեղ պարեկությունը երկրի ինքնավարության բացահայտ խախտում է:

Իսկ Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ այս քայլը խախտում է նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Թուրքական և ամերիկյան զինված ուժերը սեպտեմբերի 8-ին Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտի ստեղծելու աշխատանքների առաջին փուլի շրջանակում առաջին համատեղ պարեկությունն են իրականացրել Սիրիայի հյուսիսային սահմանին:

Անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]