Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին կվերադառնա քաղաքականություն

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին կվերադառնա քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար եւ նախկին վարչապետ Իվանե (Վանո) Մերաբիշվիլին մտադիր Է ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել այն բանից հետո, երբ կազատվի բանտից: Այդ մասին նրա փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին հայտարարել Է «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մերաբիշվիլին վանդակաճաղերի հետեւում Է գտնվում 2013 թվականից՝ Վրաստանում տեղ ունեցած իշխանությունից հետո: Նա պատիժ Է կրում մի քանի քրեական գործերով:

Մերաբիշվիլին պետք Է ազատ արձակվի 2020 թվականի փետրվարին: «Փետրվարի 20-ին լիովին ավարտվում Է Վանո Մերաբիշվիլիի պատժաժամկետը: Նրան չեն կարողանա ավելի երկար պատժաժամկետ տալ, քան նա արդեն կրել Է: Ուստի կհամարվի, որ նա արդեն կրել Է պատիժը «Իմեդի» հեռուստաընկերության գործով, որի շուրջ գործընթացները մինչ այժմ շարունակվում են դատարանում: Որքան ինձ հայտնի Է, պարոն Վանո Մերաբիշվիլին անպայմանորեն կշարունակի քաղաքական ակտիվությունը, բայց որտեղ, ինչպես եւ ում հետ, ես չգիտեմ»,-հայտարարել Է Չիվիաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]