1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիացի 12-ամյա աղջնակը շնորհակալական բացիկ է պատրաստել հումանիտար առաքելության խմբի բժշկուհու համար

Սիրիացի 12-ամյա աղջնակը շնորհակալական բացիկ է պատրաստել հումանիտար 
առաքելության խմբի բժշկուհու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի 12-ամյա Ռուան Ջսրին շնորհակալական բացիկ է պատրաստել Սիրիայում հումանիտար առաքելության խմբի բժշկուհի Սաթենիկ Մինասյանի համար. բացիկի վրա իրեն ու բժշկուհուն է նկարել՝ բարեկամական հուշ վերնագրելով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, սիրիացի աղջնակը գրել է, որ իրեն բուժող հոգատար հայ մասնագետին տեսնելուց հետո ցանկանում է մանկաբույժի մասնագիտությունն ընտրել:

Ռուանը մոր հետ պարբերաբար այցելում է Հալեպի Դարմանատուն, որպեսզի հումանիտար առաքելություն իրականացնող բժշկուհին զննի իրեն և համապատասխան բուժում նշանակի: Բժշկուհի Մինասյանի փոխանցմամբ՝ աղջկա առողջական վիճակն այժմ անհամեմատ լավ է, շուտով ամբողջությամբ կապաքինվի: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներն օգնություն են ցուցաբերել արդեն հարյուրավոր երեխաների: Մեր մասնագետները սիրիացի փոքրիկների լավ բարեկամներն են դարձել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]