Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Իրանը հերքել Է երկրում գաղտնի միջուկային գործունեության վերաբերյալ հաղորդումները


ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը հերքում Է այն պնդումները, թե Իրանում գաղտնի միջուկային գործունեություն Է կատարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչությունը:

«(ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնակատարի – խմբ.) այցն (Իրան) ուրեւԷ հատուկ օրակարգ չուներ, ինչը կարող Էր ցանկանալ (ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական – խմբ.) Բոլթոնը, միեւնույն ժամանակ մենք հերքում ենք գաղտնի միջուկային գործունեության վերաբերյալ բոլոր պնդումները»,- ասված Է Twitter-ում ներկայացուչության հաղորդագրության մեջ:

Բոլթոնն ավելի վաղ Twitter-ում գրել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրներն անհամբերությամբ տեղեկատվություն են սպասում կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար Քոռնել Մերուցեի՝ Իրան ուղեւորության արդյունքների մասին՝ հնարավոր գաղտնի միջուկային նյութերի եւ գործունեության կապակցությամբ:

Բացի դրանից, Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հաղորդել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն ուրանի հետքեր են հայտնաբերել Թեհրանում Իրանի օբյեկտներից մեկում վերցված նմուշներում, որն ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «գաղտնի ատոմային պահեստ» Է համարել: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնակատարի այցը կայացել Է Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլից մի քանի օր անց, որն սկսվել Է սեպտեմբերի 6-ին: Թեհրանը որոշել Է սեպտեմբերի 6-ից իրեն չկապել այն սահմանափակումներով, որոնք միջուկային գործարքով նախատեսված են միջուկայն տեխնոլոգիաների ոլորտում հետազոտությունների եւ մշակումների վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ