Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շան դերասանական խաղը հարյուր հազարավոր հանդիսականների Է գերել ամբողջ աշխարհում

Շան դերասանական խաղը հարյուր հազարավոր հանդիսականների Է գերել ամբողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակը եւ վայրը, որտեղ արվել Է տեսագրությունը, չեն ճշտվում, ինչպես նաեւ տեսահոլովակի հերոսների անունները, բայց նույնիսկ համր տեսագրությունից հասկանալի Է դառնում, որ մի լավ տղայի անրաժեշտ Է կտրել թաթերի ճանկերը, եւ նա, դատելով ըստ ամենայնի, այնքան Էլ տրամադրված չԷ դա անելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախ շունը հրաժարվում Է կատարել թաթը տալու՝ տիրուհու խնդրանքը, իսկ երբ վերջինս ինքն Է վեցնում թաթը գործողությունը կատարելու, պոչավոր Դի Կապրիոն, դատելով հայացքից, հասկանում Է, որ անխուսափելին պետք Է կատարվի, եւ ավելի լավ բան չի մտածում, քան շատ հոգնած շան դեր խաղալը:

Այդ հնարքը ճանկահատիչի հետ հանդիպումից, բնականաբար, նրան չի փրկում, փոխարենը դերասանական խաղը կարողանում Է հարյուր հազարավոր հանդիսականների գերել ամբողջ աշխարհում: Հրապարակման պահից երեք օր անց տեսահոովակը միայն մի քանի ֆորումում հավաքել Է ավելի քան 7 միլիոն դիտում, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]