Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հըզբոլլահ»-ը հայտարարել Է, որ Լիբանանում իսրայելական անօդաչու Է խոցել

«Հըզբոլլահ»-ը հայտարարել Է, որ Լիբանանում իսրայելական անօդաչու Է խոցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը սեպտեմբերի 9-ին հայտարարել Է, որ խոցել Է իսրայելական անօդաչու, որը հատել Էր Լիբանանի հետ սահմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Times of Israel-ը:

Լիբանանի շիաների «Հըզբոլլահ» շարժման զինյալները ճշտել են, որ դա տեղի Է ունեցել, երբ թռչող ապարատը հայտնվել Է Լիբանանի հարավում՝ Ռամիա գյուղից ոչ հեռու: Այժմ անօդաչուն, «Հըզբոլլահի» ներկայացուցչիների խոսքով՝ գտնվում Է իրենց ձեռքին:

Մինչդեռ The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մի աղբյուր, սեպտեմբերի 9-ին հաղորդել Է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատը Լիբանանի հարավում չի խոցվել շիաների «Հըզբոլլահի» միլիցիայի մատիկների կողմից, այլ ընկել Է տեխնիկական անսարքության պատճառով: «Ոչ մեծ դրոնը սեպտեմբերի 8-ի առավոտյան ընկել Է Լիբանանի տարածքում, հակառակորդի ձեռքը հետախուզական տեղեկատվության ընկնելու սպառնալիք չկա»,- նշել Է թերթի աղբյուրը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]