Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ֆուտբոլի հավաքականին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ֆուտբոլի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ֆուտբոլի ազգային ընտրանին Եվրո-2020 որակավորման խաղի Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում տոնած հաղթանակի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ աչք ի ընկավ Հովհաննես Համբարձումյանը և Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Լոնչարը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]