«Հայաստանի շոուն». Մխիթարյան
22:11, 8 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ տոնած հաղթանակից հետո գրառում է կատարել իր սոցցանցերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ կիսապաշտպանը, ով դուբլի հեղինակ դարձավ Եվրո-2020-ի որակավորման փուլի Բոսնիա և Հերցոգովինայի դեմ խաղում, հաղթանակն անվանել է «Հայաստանի շոու»-ն, ինչպես նաև նկարներից մեկն անվանել է «հայ մարզիկները»:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում