Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մենք արել ենք մեր առավելագույնը. Գևորգ Ղազարյան

Մենք արել ենք մեր առավելագույնը. Գևորգ Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Գևորգ Ղազարյանի կարծիքով հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ամեն ինչ արել են այս հաղթանակի համար:

«Թե մենք, թե երկրպագուներն ուրախ ենք այս հաղթանակի համար: Ամեն ինչ արեցինք այս հաղթանակի համար: Մենք արել ենք մեր առավելագույնը: Մեզ այլևս Բոսնիա և Հերցեգովինան չի հետաքրքրում, քանի որ լավ արդյունք էինք ձգտում այս խաղում: Մեծ նվիրում ու կամք ցույց տվեցինք այս հաղթանակին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]