1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կամո Հովհաննիսյանի վնասվածքը լուրջ չէ

Կամո Հովհաննիսյանի վնասվածքը լուրջ չէ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանի կարծիքով հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային ճիշտ պահերն օգտագործելու շնորհիվ:

«Այս հաղթանակից հետո շատ լավ եմ, վնասվածքը լուրջ  չէ: Սխալներ ունեինք, բայց այս դեպքում կարևորը հաղթանակն է: Մենք հաղթեցինք մեր ճիշտ պահերի շնորհիվ: Սպասելիքները ինքներս մեզնից էր, որը արդարացրեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնին, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]