1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի թիմն արժանի է այս հաղթանակին. Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչ

Հայաստանի թիմն արժանի է այս հաղթանակին. Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին Հայաստանից կրած պարտությունը կապում է սեփական թիմի բաց թողած հնարավորությունները չօգտագործելու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչը շնորհավորեց Հայաստանի թիմին հաղթանակի կապակցությամբ:
«Մենք չօգտագործեցինք մեր շանսերը, բայց հիմա պետք է միայն առաջ նայենք: Սպասում էինք նմանատիպ ագրեսիվ և պրեսինգով խաղ Հայաստանի ընտրանուց: Հայաստանի թիմն արժանի է այս հաղթանակին»,-ասաց մարզիչը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տւրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]