1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարող ենք. Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա՝ 4:2

Կարող ենք. Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա՝ 4:2

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինային՝ 4:2:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հենց մեկնարկում երկու թիմերն ակնհայտ բաց խաղով աչքի ընկան և գեղեցիկ և արագ հակագրոհով հանդիպման 4-րդ րոպեին Հայաստանի ազգային թիի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ ժամանակ հայտնվելով ճիշտ տեղում առաջ մղեց ընտրանուն: Բոսնիա և Հերցեգովինայից շատ ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու: Գրոհերը դիպում հարվածով եզրափակեց Էդին Ջեկոն: Խաղակեսի վերջնամասում Բոսնիա և Հերցեգովինան տարածքային առավելություն էր ստացել և վիճակագրական առավելությունն էլ խոսում էր հենց հյուրերի օգտին:

Երկրորդ կեսի մեկնարկում առավել ակտիվ էր Հայաստանի ընտրանին, սակայն հետագայում Բոսնիա և Հերցեգովինան կտրուկ էր հակագրոհներում: Բայց Հայաստանի ընտրանին 67-րդ րոպեին ընտրանուն առաջ մղեց և դուբլի հեղինակ դարձավ հավաքականի ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը: Հաջորդ իսկ հակագրոհին Բոսնիա և Հերցեգովինան հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Գոյակը:

Բայց Հայաստանը կրկին օգտագործեց իր հնարավորությունը 77-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի դիպուկ փոխանցումով Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը գրավեց Հովհաննես Համբարձումյանը՝ 3:2: Գերլարված հանդիպման վերջնամասում Հայաստանի հակագրոհներից մեկի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակի դարձավ Լոնչարը: Հայաստանի ընտրանին ՀԱՂԹԵՑ 4:2 հաշվով:

Հանդիպմանը մարզադաշտից հետևում էր 12.457 ֆուտբոլասեր:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնին, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]