Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի մայրաքաղաքում և 228 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Արցախի մայրաքաղաքում և 228 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության 228 համայնքներում և մայրաքաղաք Ստեփանակերտում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 415 թեկնածու:

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ ինքնառաջադրված Դավիթ Սարգսյանը, Արմեն Հակոբյանը, Գրիգորի Սահակյանը, Արեգ Ավագյանը և «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Ավանեսյանը:

2019 թ. սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]