1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մենք խաղալու ենք հաղթանակի համար. Կամո Հովհաննիսյան

Մենք խաղալու ենք հաղթանակի համար. Կամո Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանի կարծիքով Եվրո-2020-ին Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղ երկու թիմերը հավասար հնարավորություններ ունեն:

«Հաջող հանդիպումների շարքն օգնեց մեզ, որ ավելի շատ հավատանք ինքներս մեզ: Նվիրվեցինք և համախմբվեցինք, ամբողջ թիմով կատարեցինք մեծ աշխատանք, որի արդյունքով հասանք այն արդյունքներին որ գրանցեցինք նախորդ խաղերում: Թեպետ պարտվեցինք Իտալիային և բայց լավ աշխատանք կատարեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հավաքականի անդամը:

Հովհաննիսյանի խոսքով՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում երկու թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեն: «Մենք էլ խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի համար: Ես վերականգնվել եմ, բայց խաղը ցույց կտա, թե որքանով էի պատրաստ»,-ասաց նա:

Պաշտպանի կարծիքով՝ Հայաստանի ընտրանին ոչ Բրազիիայի, ոչ էլ Իսպանիայի թիմը չէ, որ մի քանի ֆուբոլիստների բարձր մակարդակի շնորհիվ հաղթանակ հասնի: «Ի տարբերություն բարձր մակարդակով թիմերի, մենք այլ հատկանիշների՝ հավատի, շնորհիվ ենք փորձում արդյունքի հասնել»,-ասաց ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բոսնիա և Հերցեգովինային:

Խմբային փուլի 5-րդ տուրից հետո առաջատարը մնում է Իտալիան, որը ոչ մի պարտություն չի կրել և ունի 15 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ եռյակը 7 միավորով եզրափակում է Բոսնիա և Հերցեգովինան:

Հայաստանի ընտրանին ունի 6 միավոր և խմբում 4-րդ տեղում է: 4 միավոր ունի Հունաստանը, իսկ Լիխտենշտեյնն առհասարակ միավոր չունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]