1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը 7-ամյա աղջկա նամակն անպատասխան չի թողել

Նիկոլ Փաշինյանը 7-ամյա աղջկա նամակն անպատասխան չի թողել

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը  շնորհավորել ու նվեր է փոխանցել գյումրեցի 7-ամյա Նունե Մկրտչյանին, ով օրեր առաջ նամակ էր գրել վարչապետին՝  նրան հրավիրելով Գյումրի՝  իր ծննդյանին տոնին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ի առավոտյան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Մկրտչյանների բնակարան. նա իր ու անձամբ վարչապետի անունից շնորհավորել է Նունեին ծննդյան օրվա առթիվ ու փոխանցել նվերներ:

Գյումրու թիվ 6  դպրոցի երկրորդ  դասարանում սովորող աղջնակը նամակը փորձել էր Նիկոլ Փաշինյանին փոխանցել «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ, սակայն չէր հաջողվել մոտենալ վարչապետին: Հուզվելով՝ աղջիկը լաց էր եղել: «Իմ քայլ»-ի գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը,  տեսնելով, խոստացել էր նամակը հասցեատիրոջը փոխանցել: Այսպես նամակը  հասել էր  վարչապետին, վարչապետն էլ խնդրել է Շիրակի մարզպետին իր փոխարեն այցելել աղջկան:

Նունեն  հուսով է, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 28 ամյակին նվիրված միջոցառմանն անձամբ կկարողանա շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]