1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հույս ունեմ, որ Մխիթարյանն իր մակարդակի վրա չի լինի. Էդին Ջեկո

Հույս ունեմ, որ Մխիթարյանն իր մակարդակի վրա չի լինի. Էդին Ջեկո

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի անդամ Էդին Ջեկոն հույս ունի, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի որակավորման 6-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի լինի իր բարձր մակարդակի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասաց Ջեկոն: «Ուրախ եմ, որ Մխիթարյանը միացել է «Ռոմա»-ին և հույս ունեմ, որ կօգնի թիմի և կօգնի ինձ որպես հարձակվող լավ արդյունքի հասնելու: Հույս ունեմ, որ  առաջիկա խաղին Մխիթարյանը իր մակարդակի վրա չի լինի»,-ասաց նա: Վերջինիս խոսքով՝ Մխիթարյանը դժվարություններ չի ունենա իտալական Սերիա Ա-ում, թեպետ Անգլիայում ֆուտբոլն ավելի դինամիկ է:

Ջեկոն շեշտեց, որ Հայաստանի ընտրանին լավ է գործում պաշտպանությունում և ուժեղ է հակագրոհների ժամանակ: «Մենք թիմով նայել ենք Հայաստան-Իտալիա խաղի առաջին խաղակեսը և գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում»,-ասաց նա: 

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բոսնիա և Հերցեգովինային:

Խմբային փուլի 5-րդ տուրից հետո առաջատարը մնում է Իտալիան, որը ոչ մի պարտություն չի կրել և ունի 15 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ եռյակը 7 միավորով եզրափակում է Բոսնիա և Հերցեգովինան:

Հայաստանի ընտրանին ունի 6 միավոր և խմբում 4-րդ տեղում է: 4 միավոր ունի Հունաստանը, իսկ Լիխտենշտեյնն առհասարակ միավոր չունի:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]