Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սամուել Էտո'Օ-ն հայտնել է կարիերան ավարտելու մասին

Սամուել Էտո'Օ-ն հայտնել է կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերունի հավաքականի և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվող Սամուել Էտո'Օ-ն հայտնել է կարիերան ավարտելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կամերունցի հարձակվողն այս մասին լուսանկար է հրապարակել «Ինսթագրամ»-ի իր էջում:

«Սա վերջն է։ Առջևում նոր մարտահրավեր է։ Շնորհակալություն բոլորին»,- գրել է Էտո՝Օ-ն:

38-ամյա հարձակվողը խաղացել է «Ռեալ»-ում, «Մալյորկա»-ում, «Բարսելոնա»-ում, «Ինտեր»-ում, «Անժի»-ում, «Չելսի»-ում, «Էվերթոն»-ում, «Սամպդորիա»-ում, «Անթալյասպոր»-ում և «Կոնյասպոր»-ում: Կամերունցու կարիերայի վերջին ակումբը «Քաթար»-ն  է։

Էտո'Օ-ն երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երեք անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և մեկ անգամ դարձել իտալական Ա Սերիայի հաղթող: Սամուելը Կամերունի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, որի գույները հարձակվողը պաշտպանել է 1996-2014թթ.: Նա չորս անգամ ճանաչվել է տարվա աֆրիկացի ֆուտբոլիստ (2003, 2004, 2005, 2010): Ազգային թիմի հետ հարձակվողը նվաճել է Աֆրիկայի երկու գավաթ և դարձել Սիդնեյի օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի հաղթող:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]