Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի և Հայաստանի ԱԺ հանձնաժողովները համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախի և Հայաստանի ԱԺ հանձնաժողովները համագործակցության հուշագիր են 
ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 6-ին Շուշիում՝ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հանդիպումների սրահում գումարել են համատեղ նիստ, որի արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Կողմերը խորհրդանշական են համարել հայության համար պատմականորեն կրթական և մշակութային կենտրոն հանդիսացող Շուշիում համագործակցության հուշագրի ստորագրումը:

Պարզաբանելով հուշագրում ամրագրված կետերը՝ Արմեն Սարգսյանը կարևորել է ոլորտային հարցերի քննարկումներին, այդ թվում՝ միջազգային հանդիպումներին, խորհրդարանական լսումներին և այլ միջոցառումներին փոխադարձ մասնակցությանը վերաբերող կետը, նշելով, որ այն հնարավորություն կտա ունենալ համապարփակ փաստաթղթեր և օրենսդրություն։

Մխիթար Հայրապետյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ՀՀ և ԱՀ մշտական հանձնաժողովների միջև համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու և միասնական քննարկան ձևաչափով աշխատելու առումով։

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նախարարները, ողջունելով հուշագրի ստորագրումը, պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս համագործակցել ՀՀ և ԱՀ խորհրդարանների մշտական հանձնաժողովների հետ:

Համատեղ նիստից հետո հանձնաժողովների անդամները քննարկումներ են ունեցել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Անդրադարձ է կատարվել հանձնաժողովների իրավասության շրջանակներում գտնվող հարցերի լայն շրջանակի և այդ ուղղություններով օրնսդրական կարգավորումների հնարավորություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]