Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էմիլի Ռատակովսկին հանրության մեջ հայտնվել Է ճերմակ լողազգեստով

Էմիլի Ռատակովսկին հանրության մեջ հայտնվել Է ճերմակ լողազգեստով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի թոփ-մոդել, դերասանուհի եւ դիզայներ Էմիլի Ռատակովսկին հանրության մեջ հայտնվել Է բիկինիով: Պապարացիների լուսանկարները հրապարակել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 5-ին 28-ամյա մոդելը Նյու Յորքի փողոցներ Է դուրս եկել իր սեփական բրենդի՝ Inamorata Woman-ի հավաքածուից ճերմակ լողազգեստով, սեւ անդրավարտիքով եւ կոճակներն արձակած թրենչով: Իր կերպարը նա համալրել Է բարձրակրունկ բոկոտիկներով եւ փոքրիկ նարնջագույն պայուսակով:

Հրատարակության տվյալներով՝ այս տեսքով նա ուղեւվորվել Է Lincoln մշակութային կենտրոն՝ մասնակցելու Նյու Յորքում Նորաձեւության շաբաթից առաջ կազմակերպված նախապատրաստական միջոցառմանը: Էմիլի Ռատակովսկու բիկինիի արժեքն ընկերության կայքում կազմում Է 160 դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]