Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Ապրիլ

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով վարչապետի ԱՄՆ կատարելիք այցին:

«ՀՀ վարչապետը լինելու է Կալիֆորնիա նահանգում, և այնտեղ ունի օրակարգ: Լինելու է Նյու Յորքում և մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բացմանը: Մենք շատ հետևողականորեն օգտագործում ենք ՄԱԿ-ի կարևոր հարթակը բարձր ղեկավարության մակարդակով մեր արտաքին քաղաքականության օրակարգը առաջ տանելու համար: Լինելու է վարչապետի ելույթը նստաշրջանի ժամանակ: Լինելու են երկկողմ հանդիպումներ, տարբեր այլ միջոցառումներ և ելույթներ»,- ասաց Մնացականյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ