1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի և Լեհաստանի ղեկավարության երկկողմ այցերի ժամկետներին

Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի և Լեհաստանի ղեկավարության երկկողմ 
այցերի ժամկետներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լեհաստանի ղեկավարությունը երկկողմ այցեր են նախատեսել, որոնց ժամկետները, օրակարգերով պայմանավորված, հետաձգվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստան այցի վերաբերյալ լուրերին:

«Մեզ համար սա շատ կարևոր ուղղություն է, և մենք շատ բարձր ենք գնահատում գործնական և համագործակցային հարաբերությունները Լեհաստանի հետ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ Հայաստան-ԵՄ համատեքստում: Շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի դերը Արևելյան գործընկերության համատեքստում: Մենք նախատեսում էինք, որ պետք է փորձենք իրականացնել երկկողմ այց, և օրակարգերն այնպես էին երկու կողմից, որ ավելի նպատակահարմար էր վերանայել երկկողմ այցի ժամկետները։ Եվ հիմա սա զուտ գործնական հարց է, որը մենք կվերանայենք և անպայման կիրականացնենք այդ երկկողմ այցը՝ Լեհաստանի հետ մեր հարաբերություններն առաջ տանելու առումով»,- ասաց Մնացականյանը:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովի կայքէջի տեղեկատվության համաձայն՝ ՀՀ վարչապետը կլինի համաժողովի կարևոր հյուրերից մեկը: Սակայն Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]