1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Apple Music-ում թեստային վեբ-տարբերակ Է հայտնվել

Apple Music-ում թեստային վեբ-տարբերակ Է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը գործարկել Է Apple Music երաժշտական հավելվածի թեստային վեբ-տարբերակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը: Նրա տվյալներով, ավելի վաղ ընկերությունը, որպես կանոն, իր գլխավոր հավելվածների համար չԷր ստեղծում տարբերակներ, որոնք նախատեսված լինեին բրաուզերում աշխատելու համար:

Բացառություն են կազմել iCloud «ամպային պահոցը» եւ հավելվածների iWork հավաքանին: Ինչպես նշում Է Bloomberg-ը, Apple Music վեբ-տարբերակը ստեղծվում Է Spotify երաժշտական ծառայության հետ մրցակցության շրջանակում»: Հունիսին The Verge պորտալը գրել Էր, որ Apple-ը կհրաժարվի iTunes ծրագրից, որը գոյություն ունի ավելի քան 18 տարի: Դրան կփոխարինեն երեք առանձին հավելվածներ, այդ թվում՝ «Երաժշտությունը» եւ «ՏՎ»-ն: iTunes-ը, որն առաջին անգամ հայտնվել Է 2001 թվականին, երկար տարիների ընթացքում եղել Է Apple-ի շարժական արտադրանքի օգտատերերի անհրաժեշտ գործիքը: Այսպես, դրա օգնությամբ, դեռ նախքան 2007 թվականին iPhone սմարթֆոնների հայտնվելը, iPod MP3-փլեերների տերերն իրենց սարքերը սինքրոնացնում Էին համակարգչի հետ եւ դրանք բեռնում երաժշտությամբ:

iTunes-ից անջատ սկզբնական ժամանակներում հնարավոր չի եղել նաեւ iPhone-ի օգտագործումը: iTunes-ի անհրաժեշտությունը գործնականում վերացել Է այն բանի համեմատ, որ Apple-ի արտադրության սմարթֆոնները եւ շարժական մյուս տեխնիկան ավելի ու ավելի ինքնավար են դարձել: Այսպես, ժամանակի ընթացքում ընկերությունն ստեղծել Է AppStore հավելվածների խանութը, իսկ երաժշտություն ունկնդրելը հնարավոր Է դարձել բաժանորդագրությամբ՝ Apple Music ներսարված հավելվածի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]