Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Տոկիոյում օլիմպիական կրակի փոխանցավազքի փուլին մասնակցելու հայտ Է ներկայացրել շուրջ 17 հազար մարդ


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում 2020 թվականի ամառային Խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքի մայրաքաղաքի փուլին մասնակցելու հայտ Է ներկայացրել գրեթե 17 հազար մարդ: Սեպտեմբերի 6-ին այդ մասին հայտնել Է Ճապոնիայի մայրաքաղաքի վարչակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ հայտ Է ներկայացրել արդեն 16 910 մարդ, ինչը 100 անգամ ավելի Է մասնակիցների առկա 165 բաժնեմասից, ովքեր եկող տարի Տոկիոյի փողոցներով կտանեն օլիմպիական կրակը:

Իսկ ընդամենը փոխանցավազքին, որը կանցնի Ճապնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներով, կմասնակցի ավելի քան 10 հազար մարդ: Օլիմպիական կրակի փոխանցավազքին մասնակցության հայտերը Խաղերի պաշտոնական կայքում ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 15-ը, հայտ կարող են տալ բոլոր ցանկացողները, ներառյալ Ճապոնիայի տարածքում բնակվող օտարերկրացիները: Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը, Պարալիմպիական խաղերը կանցկացվեն օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 6-ը:

Օլիմպիական կրակը կվառեն մարտի 11-ին՝ ի հիշատակ 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի, իսկ բուն փոխանցավազքը կսկսվի 2020 թվականի մարտի 26-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ